Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերջին տուրից առաջ Հայաստանը «Սպիտակ նավակ» մրցաշարում 2-րդ հորիզոնականում է

Վերջին տուրից առաջ Հայաստանը «Սպիտակ նավակ» մրցաշարում 2-րդ 
հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի  8-րդ տուրի մրցախաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  8-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Սանկտ-Պետերբուրգի դպրոցականների նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթանակներ նշեցին Դավիթ Դավթյանը, Սամվել Խաչատրյանը և Մանե Հովհաննիսյանը:
Մրցաշարի առաջատար Հնդկաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Չինաստանին:
Վերջին տուրից առաջ Հնդկաստանի հավաքականը վաստակել է 27.5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի թիմն իր ակտիվում ունի 24.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 20.5 միավորով լավագույն եռյակը եզրափակում են Սվերդլովսկի մարզի դպրոցականները:

Կայանալիք վերջին տուրում մեր մրցակիցն է լինելու Սվերդլովսկի մարզի թիմը:

«Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 97 թիմ, որոնցից 80-ը Ռուսաստանից են: Թիմեր են ներկայացրել նաև Հայաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Բելառուսը, Իսրայելը, Չինաստանը, Լատվիան, այլ երկրներ:

2015 թվականից սկսած «Սպիտակ նավակ» մրցաշարը դարձել է միջազգային (մինչ այդ ստուգատեսին մասնակցում էին միայն ռուսաստանյան թիմերը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]