Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախագիծը. կողմ էր նաև «Ելքը»

  ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախագիծը. կողմ էր նաև «Ելքը»

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն քվեարկությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 87 պատգամավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ իրենք դրական են տրամադրված օրենքի նախագծի նկատմամբ և կողմ են քվեարկելու: «Իհարկե, սա մեր բոլոր ցանկություններն արտահայտող նախագիծ չէ, սակայն մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է և կողմ ենք քվեարկելու»,- ասա  Փաշինյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ նախագիծը մանրամասն քննարկել են Արփինե Հովհաննիսյանի հետ, իրենց առաջարկներն ընդունվել են: Նա նշեց, որ կարողացել են կոնսենսուսի գալ և կողմ են քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը:

Խորհրդարանը միաձայն քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 88 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]