Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը ցանկանում է մասնակցել Մուխտարլըի գործի քննությանը

Վրաստանը ցանկանում է մասնակցել Մուխտարլըի գործի քննությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քննչական ծառայությունը ցանկանում է մասնակցել իր երկրի տարածքում առևանգված և բռնի Բաքու տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի քննությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արչիլ Տալկավաձեն «Ռուսթավելի 2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Մուխտարլըի առևանգման գործով Վրաստանի ոստիկանությունը հարցաքննել է 100-ից ավելի վկաների և քննության ենթարկել առևանգման տարածքում տեղակայված տեսանկարահանող սարքերից վերցված 100 տեսապատկեր:

«Վրաստանը դիմել է Ադրբեջանին, թույլտվություն խնդրելով, որ վրացի քննիչները նույնպես հնարավորություն ունենան քննելու Մուխտարլըին»,- ավելացրել է Տալկավաձեն:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: 

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]