Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոռուպցիայի դեմ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին պայքարեն. Շարմազանով

 Կոռուպցիայի դեմ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին պայքարեն. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի համար մեծագույն խնդիր է համարում կոռուպցիան, որի դեմ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին պայքարեն: Ազգային ժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն հարցն է, որտեղ չպետք ընդդիմության և  իշխանության միջև բաժանարար գծեր դնել: «Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն ու ընդդիմություն, այստեղ կա սրտացավ քաղաքացի, ով ցանկանում է վերացնել այս խնդիրը: Մենք բոլորս պետք է ունենանք հստակ տեսլական ու գնանք առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ դիվիդենտներ քաղելու կարիք բացարձակապես չկա, ինչը, սակայն, անխուսափելի է, քանի որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք առիթը կօգտագործեն քաղաքական դիվիդենտներ շահելու համար:  «Այս տարիների ընթացքում իշխանությունն ապացուցել է, որ ունի քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Դա դրսևորվել է ոչ միայն խոսքով, այլև գործով»,-նկատեց նա:

Շարմազանովի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի մյուս կարևորագույն կետն էլ օրենսդրական նախաձեռնություններն են, և ընդդիմության առաջարկներն էլ իրենք պատրաստ են լսել ու քննարկել:

Անդրադառնալով հանձնաժողովի կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ մի խումբ պատգամավորների առաջարկին՝ Շարմազանովն ընդգծեց, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն պետք է ունենան բոլորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]