Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Միսս ԱՊՀ»-ն հայուհի է


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը. «Գրան-պրի» մրցանակին արժանացել է Շուշան Երիցյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցել են 18-25 տարեկան 24 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում։ Նրանք մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել օրեր առաջ:

Մրցույթի ժյուրիի կազմում են եղել նաև «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ