Իրանի խորհրդարանում հրաձգության զոհ Է դարձել յոթ մարդ. թիվը պաշտոնպես չի հաստատվել
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթ մարդ Է զոհվել Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, եւս չորսը պատանդ են պահվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Tasnim գործակալությունը հայտնել Է Twitter-ի իր Էջում:
Ինչպես նշում Է գործակալությունը, պաշտոնպես զոհվածների թիվը դեռեւս հաստատված չԷ:
Tasnim-ը նաեւ նշում Է, որ Իրանի խորհրդարանի վրա հարձակվածներից մեկը շարունակում Է կրակել հարակից փողոցում: Նրան հաջողվել Է դուրս գալ Մեջլիսի շենքից:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Վիրավորվել Է առնվազն ութ մարդ, զոհվել Է պահպանության աշխատակիցներից մեկը: Խորհրդարանի պատգամավորները չեն տուժել: Անհայտ ահաբեկիչները համանման գործողություն են ձեռնարկել իմամ Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում Է Թեհրանից 40 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Ստացվող հաղորդումների համաձայն, դամբարան Է ներխուժել «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված առնվազն մեկ մարդ: Նա անկանոն կրակ Է բացել, իսկ այնուհետեւ գործի դրել պայթուցիկ սարք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում