Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սպիտակ նավակ» մրցաշարում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է

«Սպիտակ նավակ» մրցաշարում Հայաստանի թիմը երկրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  6-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի դպրոցականների հետ, իսկ 7-րդ տուրում 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Թաթարստանի Հանրապետության թիմի նկատմամբ: Մեր թիմի կազմում միակ հաղթանակը տարավ Սամվել Խաչատրյանը:
7-րդ տուրից հետո Հնդկաստանի հավաքականը վաստակել է 23.5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմն իր ակտիվում ունի 21 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 19 միավորով լավագույն եռյակը եզրափակում են Սանկտ-Պետերբուրգի դպրոցականները:

8-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սանկտ-Պետերբուրգի թիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]