Իրանում հրաձգություն Է սկսվել իմամ Խոմեյնիի դամբարանում. Press TV
11:17, 7 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգություն Է տեղի ունեցել Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում Է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
Նաեւ հայտնի Է, որ հարձակվողներից մեկը պայթյուն Է իրականացրել դամբարանի շենքում: Irinn հեռուստալիքի տվյալներով՝ այդ հարձակման հետեւանքով կան վիրավորներ:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ չորս զինյալներ կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել Է, եւս հինգը` վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում