Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահմանամերձ Կողբի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի

Սահմանամերձ Կողբի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կգործի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության հեղինակը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որը նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանում շուրջ 1400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: «Արմաթ» անունը ստացած խմբակներ հաճախում են 5-րդ և դրանից բարձր դասարանների աշակերտները, ովքեր հնարավորություն ունեն դասերից հետո հնարավորություն ունեն սովորել ծրագրավորում, ստանալ ինժեներական տարրական գիտելիքներ:

Այժմ ՀՀ ամբողջ տարածքում գործում են 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներ, որտեղ ներգրավված են շուրջ 4500 երեխաներ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքեր:

ԻՏՁՄ-ի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ «Յուքոմ»-ը մեծածավալ ներդրումներ է իրականացրել նախագծի սահմաններում, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել Հայաստանի շրջաններում, այդ թվում՝ մի շարք սահմանամերձ  համայնքներում: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը, ինչը իր հերթին կհանգեցնի որակյալ աշխատուժի պակասի լրացմանը, այդ թվում՝ «Յուքոմ» ընկերության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am