1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արկադի Վոլոդոսի մենահամերգի օրը փոխվել է

Արկադի Վոլոդոսի մենահամերգի օրը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի հունիսի 8-ին կայանալիք մենահամերգը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից, համերգի օրը տեղափոխելու պատճառն արտիստի առողջական խնդիրներն են, ինչի հետեւանքով նա չի կարողացել Երեւան հասնել: « Արկադի Վոլոդոսի մենահամերգը չի չեղարկվում, այն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 3-ին, ժամը 19:30-ին: Բոլոր տոմսերն ուժի մեջ են»,-տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից:

Վիրտուոզ դաշնակահարը մենահամերգի ընթացքում կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]