Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը հրաժարվեց 11 մլն եվրո մուծել Եվրախորհրդի բյուջե

Ռուսաստանը հրաժարվեց 11 մլն եվրո մուծել Եվրախորհրդի բյուջե
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն արգելափակել Է վճարի մեկ երրորդի փոխանցումը Եվրոպայի խորհրդի բյուջե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքին Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառով: Այս մասին հայտնել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է շուրջ 11 միլիոն եվրո գումարին: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի բյուջեի հիմնական վճարողներից մեկն Է՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Թուրքիայի հետ մեկտեղ: Ռուսաստանի պատվիրակությունը կազմակերպությունում հիմնական լիազորություններից զրկվել Է 2014 թվականի ապրիլին Դոնբասի եւ Ղրիմի իրադարձությունների պատճառով: 2015-ին վեհաժողովը երկու անգամ քննարկել Է պատժամիջոցների վերացման հարցը, բայց սահմանափակումները շարունակում են գործել. ՌԴ-ն զրկված Է ձայնի իրավունքից, ինչպես նաեւ վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքին եւ դրա մոնիթորինգային առաքելություններին մասնակցելուց:

Ի պատասխան Մոսկվան դադարեցրել Է իր մասնակցությունը վեհաժողովի միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]