Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատը բանաձեւ Է ընդունել դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին

ԱՄՆ-ի Սենատը բանաձեւ Է ընդունել դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին
 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը հունիսի 5-ին ընդունել Է բանաձեւ, որը կոչ Է անում Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ եւ արաբա-իսրայելական հակամարտությունը կարգավորել «երկու պետություն» սկզբունքի հիման վրա: Փաստաթղթի օգտին քվեարկել Է 100 սենատորների մեծ մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթուղթը հաստատում Է «ամերիկյան վաղեմի երկկուսակցական քաղաքականությունը, ըստ որի Երուսաղեմի մշտական կարգավիճակը մնում Է այն հարցը, որը պետք Է կողմերի միջեւ լուծվի երկու պետությունների գոյակցության վերջնական կարգավիճակի շուրջը բանակցությունների միջոցով»:

Նաեւ այն հաստատում Է 1995 թվականի օրենքի նորման, օրենք, որը նախատեսում Էր ԱՄՆ-ի դեսպանության տեղափոխում Երուսաղեմ:

Հունիսին Սպիտակ տունը հայտնել Է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել Է ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվում թողնել եւս առնվազն կես տարի, թեեւ ավելի վաղ նա հայտարարում Էր ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]