Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը վերստին հանդես Է եկել ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության խստացման օգտին

Թրամփը վերստին հանդես Է եկել ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության խստացման 
օգտին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հանդես Է եկել ներգաղթի վերաբերյալ իր հրամանագրերի պաշտպանությամբ, որոնք սահմանափակում են մի շարք մուսուլմանական պետություններից քաղաքացիների մուտքը երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդիկ, իրավաբանները եւ դատարանները կարող են դա անվանել ինչպես կամենան, բայց ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է մուտքի արգելքը: Արդարադատության նախարարությունը պետք Է կանգ առնի իմ հրամանագրի սկզբնական տարբերակի վրա, այլ ոչ թե այն մեղմացված, քաղաքականապես կոռեկտ տարբերակի վրա, որը նրանք ուղարկել են Գերագույն դատարան»,- գրել Է Սպիտակ տան ղեկավարը Twitter-ի իր Էջում՝ հավելելով, որ արդարադատության նախարարությունը պետք Է արագացնի այս հարցի քննարկումը: Նախագահը նաեւ գանգատվել Է, որ դատարաններն այս հարցում «դանդաղ են աշխատում եւ ըստ որում քաղաքականացված են»:

Ավելի վաղ ֆեդերալ դատարաններն արդեն երկու անգամ վճիռներ են կայացրել Թրամփի՝ ներգաղթի ոլորտում միջոցների խստացման հրամանագրերի արգելափակման մասին: Հրամանագրի վերաբերյալ, որն ԱՄՆ մուտքի 90-օրյա արգելք Է սահմանում յոթ մահմեդական երկրներից (Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից եւ Եմենից) քաղաքացիների համար, նման վճիռ Է կայացրել Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) ֆեդերալ դատարանը: Ավելի ուշ հրամանագրի խմբագրված տարբերակն արգելափակել Է Հոնոլուլուի (Հավայիի նահանգ) ֆեդերալ դատարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]