1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հրաշք կինը» ֆիլմը վարձույթում 223 մլն դոլար Է հավաքել չորս օրում

«Հրաշք կինը» ֆիլմը վարձույթում 223 մլն դոլար Է հավաքել չորս օրում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner «Հրաշք կինը» (Wonder Woman) ֆիլմի ֆինանսական հաջողության հետ կապված Bros կինոստուդիայի ակնկալիքները, որը նկարահանել Է ռեժիսոր Փեթի Ջենքինսը՝ գլխավոր դերում դերասանուհի Գալ Գադոտի մասնակցությամբ, արդարանում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ ցուցադրության առաջին հանգստյան օրերին կինոնկարն ԱՄՆ-ի ներքին շուկայում բերել Է 100,5 միլիոն դոլարի դրամարկղային մուտքեր: Կինոնկարն ստեղծողների համար արտաքին շուկան Էլ ավելի շահավետ Է. տոմսերի վաճառքից ստացվել Է 122,5 միլիոն դոլար: «Հրաշք կինը» վարձույթ Է դուրս եկել աշխարհի 56 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:
Այսպիսով, հունիսի 2-ին համաշխարհային վարձույթում հայտնվելու պահից ֆիլմն արդեն բերել Է 223 միլիոն դոլար: Դրանով իսկ, Variety հանդեսի խոսքով՝ «կինոնկարն, ըստ երեւույթին, հաստատում Է ամանահամարձակ սպասելիքները»:
«Հրաշք կինն» արդեն սահմանել Է Հոլիվուդի մեկ ռեկորդ. ամենախոշոր դրամամուտքն ԱՄՆ-ի շուկայում ցուցադրության առաջին հանգստյան օրերին՝ կին ռեժիսորի կողմից նկարահանված ֆիլմերի համար:
Մինչ այդ վարկանիշը գլխավորում Էր «Մոխրագույնի հիսուն երանգները» (Fifty Shades of Grey) կինոնկարը, որը նկարահանել Է Սամանտա Թեյլոր Ջոնսը: Դրա արդյունքը կազմում Է 85,2 միլիոն դոլար:
«Հրաշք կնոջ» հաջող դեբյուտը բացառիկ կարեւոր Է Warner Bros -ի համար, քանի որ բացում Է ֆիլմի շուրջը թույլատրագրված ապրանքների մի ամբողջ արխիպելագ, ինչպես նաեւ սիքվելների շարք կազմելու հեռանկար: Հոլիվուդյան շուկայավարության գործարար լեզվով նման կինոնկարները կոչվում են tentpole:
Այս տարվա սկզբին արված կանխատեսումների համաձայն՝ «Հրաշք կինը» ֆիլմը պետք Է բերի 750 միլիոնից մինչեւ 830 միլիոն դոլար դրամամուտքեր: Կինոնկարի ստեղծման արտադրական ծախսերը կազմել են 149 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]