Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի թիմը «Սպիտակ նավակ» մրցաշարում կիսում է 3-4-րդ տեղերը

Հայաստանի թիմը «Սպիտակ նավակ» մրցաշարում կիսում է 3-4-րդ տեղերը

ԵՐԵՎԱՆ, 5  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը 4-0 հաշվով առավելության հասավ Տյումենի մարզի նկատմամբ: 4-րդ տուրում մեր մրցակիցն էր մրցաշարում առաջինը դասակարգված Հնդկաստանի հավաքականը: Մրցախաղն ունեցավ լարված ընթացք և ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմի կազմում հաղթանակներ նշեցին Գեորգի Նանյանը և Մանե Հովհաննիսյանը:
4-րդ տուրից հետո Սանկտ-Պետերբուրգի և Հնդկաստանի հավաքականները վաստակել են 13-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հայաստանի և Նիժեգորոդյան մարզի թիմերը վաստակել են 12.5-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում մերոնց մրցակիցն է լինելու Նիժեգորոդյան մարզի թիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]