Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մանչեսթրում Արիանա Գրանդեի բարեգործական համերգը 50 հազար հանդիսականների Է հավաքել

Մանչեսթրում Արիանա Գրանդեի բարեգործական համերգը 50 հազար հանդիսականների Է հավաքել
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգին մայիսի 22-ին Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարվեց, հունիսի 4-ին վերստին բեմ Է դուրս եկել այդ քաղաքում՝ մասնակցելով այն բարեգործական միջոցառմանը, որը կազմակերպվել Է տուժած հանդիսականներին օգնություն ցույց տալու նպատակով: Emirates Old Trafford հռչակավոր մարզադաշտում One Love Manchester խորագրով շոուին հավաքվել Էր 50 հազար հանդիսական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դիմելով հանրությանը՝ 23-ամյա երգչուհին, որը մեկ օր առաջ եղել Էր նաեւ Մանչեսթրի հիվանդանոցներում, շնորհակալություն Է հայտնել համերգին եկածներին, որ նրանք արձագաքել են իր արվեստի այն երկրպագուների աջակցման գաղափարին, ովքեր տուժել են մահապարտ-ահաբեկչի գործողություններից:

Մի շարք կոմպոզիցիաներ կատարելիս Գրանդեին ընկերակցում Էին նաեւ երգչուհի Մայլի Սայրուսը եւ Black Eyed Peas խումբը: Իսկ One Last Time երգը նա կատարել Է համերգի մյուս մասնակիցների ընկերակցությամբ: Նրանց թվում Էին Ռոբի Ուիլյամսը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Coldplay, Take That խմբերը եւ այլք: «Մանչեսթր-արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի 22-ի ուշ երեկոյան՝ Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգային դահլիճի սահմաններից դուրս՝ ճեմասրահում: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, վիրավորվել Է 75 հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]