Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերիլին Մոնրոյի վերջին տունը վաճառել են 7 մլն դոլարով

Մերիլին Մոնրոյի վերջին տունը վաճառել են 7 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տունը, որտեղ 1962 թվականին մահացել Է հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն, վաճառվել Է 7,2 մլն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 2-ին հայտնել Է WWD-ն: Գրեթե 800 քառակուսի մետր տարածքով առանձնատունը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բրենթվուդ քաղաքում: Դա միակ տունն Է, որը պատկանում Էր Մոնրոյին: Նշվում Է, որ նա այստեղ չի թողնում լրագրողներին եւ թույլ չԷր տալիս լուսանկարել շենքը:

«Ես չեմ ցանկանում, որ բոլորը տեսնեն, թե որտեղ եմ ես ապրում, ինչպիսի տեսք ունի իմ բազմոցը կամ իմ բուխարին»,-նրա խոսքը մեջբերում Է հրատարակությունը:

Տան վերջին սեփականատերն այն 2012 թվականին գնել Էր 3,5 մլն դոլարով, բայց երբեք այնտեղ չի ապրել: Թե ով Է այժմ դարձել առանձնատան սեփականատերը, չի հաղորդվում:

Քոթեջը կառուցվել Է 1929 թվականին Սանտա-Մոնիկայի լեռների ստորոտին: «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի աստղը՝ 20-րդ դարի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը, այն 1961 թվականին գնել Էր 80 հազար դոլարով:

Առանձնատունը վաճառքի Էին դրել այս տարվա ապրիլին:

Մերիլին Մոնրոն մահացել Է 36 տարեկան հասակում 1962 թվականի լույս օգոստոսի 5-ի գիշերը քնաբերի գերդոզավորումից: Նրան հողին են հանձնել Վեսթվուդյան գերեզմանատանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]