1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

WikiLeaks-ը տվյալներ Է հրապարակել ԿՀՎ-ի կողմից ստեղծված «Պանդեմիա» վիրուսի մասին

WikiLeaks-ը տվյալներ Է հրապարակել ԿՀՎ-ի կողմից ստեղծված «Պանդեմիա» վիրուսի մասին
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին Է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիբեռլրտեսության միջոցների վերաբերյալ փաստաթղթերի նախորդ փաթեթը՝ «Աթենասը»(Athena) հրապարակվել Է մայիսի 19-ին: Հերթական հրապարակումը նկարագրում Է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն նշել Է որպես «Պանդեմիա»(Pandemic) :
Ծրագիրը թույլ Է տալիս հեռավոր օգտատերերի համակարգիչները «վարակել» տեղային ցանցի ներսում ֆայլերի հաղորդման գործընթացում: Ըստ որում սերվերում սկզբնական ֆայլը չի փոխվում, այն վերափոխվում Է հենց հաղորդման գործընթացում, ինչը դժվարացնում Է դրա բացահայտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]