Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արտաշես Մինասյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

Արտաշես Մինասյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տուրում 3-րդ հաղթանակը տոնեց գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն:
Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի հետ:
3-րդ տուրում հաղթանակներ տարան Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը:
3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը:
Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]