Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 02.06.2017

Սպասվող լրահոս. 02.06.2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Այսօր` հունիսի 2-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ Դիտմար Նիտանը: Նա 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի համահեղինակներից է։

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես կգա բացման խոսքով: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի կառավարության այլ ներկայացուցիչներ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2016-2017թթ-ի ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Երևանի գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությունը: Կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և այլք:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը անցկացնում է կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանի դերը «Մետաքսե ճանապարհ» հայեցակարգի համատեքստում» թեմայով: Ներկա կլինեն պատգամավորներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կանդրադառնա հակածխախոտային արշավին և սպառողների իրավունքների պաշտպանությանը: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը սկսում է հակածխախոտային արշավ, որի շրջանակում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում:

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, կկայանա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը:

Երևանում կանցկացվի «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով սեմինար: Նպատակն է կատարելագործել մարզիչների տեսագործնական հմտությունները՝ սպորտային հոգեբանության բնագավառում: Սեմինարի բացմանը ներկա կլինի նաև ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]