Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի

Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կասկած չունի, որ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի:

«Համաձայնագիրը բավականին հստակ եւ երկար բանակցային գործընթացի արդյունք է: Այն բավականին ընդգրկուն է, եւ ես հույս ունեմ, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ այն կստորագրվի: Համաձայնագիրը, նախեւառաջ, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության հաստատման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան մշտապես հանդես է եկել որպես Հայաստան-ԵՄ բանակցությունների ջատագով:

Անդրադառնալով ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանն ասաց, որ դրանք ավելի խաղաղ ու հանդարտ պայմաններում ընթացան։

«Ընդդիմությունը չվիճարկեց Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, թերությունների մասին՝ ընտրակաշառք, ճնշում ընտրողների վրա և այլն, նշվեց զեկույցներում, և դրանք չանտեսվեցին միջազգային կառույցների կողմից: Ցավում եմ, որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր գրանցվեցին:  Պետք է ապագայի մասին մտածել: Այն մարդը, ով վերցնում է ընտրակաշառք, չունի քաղաքական հստակ կողմնորոշում ու պատկերացում, իսկ քվե գնողն էլ պատկերացում չունի իր ապագա կարգավիճակի մասին», -եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]