Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբաման Վաշինգտոնում 8 մլն դոլարով տուն Է գնել՝ 8 ննջարաններով եւ 10 սանհանգույցներով. WP

Օբաման Վաշինգտոնում 8 մլն դոլարով տուն Է գնել՝ 8 ննջարաններով եւ 10 սանհանգույցներով. WP
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը Վաշինգտոնում 8 միլիոն դոլարով ձեռք են բերել տուն, որը գտնվում Է Քալորամայի շրջանում: Մայիսի 31-ին այս մասին հայտնել Է Washington Post (WP) թերթը, որը վկայակոչում Է անշարժ գույքի գործակալություններից մեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության շարադրած տվյալների համաձայն՝ ընտանիքն այդ տունը վարձակալել Էր Օբամայի նախագահական ժամկետի ավարտից հետո, իսկ այժմ որոշել Է գնել այն: Թերթի տվյալներով՝ այն ունի ութ ննջարան եւ տասը սանհանգույց: Վաշինգտոնի հյուսիս - արեւմուտքի Քալորամայի շրջանը քաղաքի հնագույն եւ ամենահեղինակավոր շրջաններից մեկն Է: Այդ շրջանում տարբեր ժամանակներում ապրել են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Օբամայի այնպիսի նախորդներ, ինչպիսիք են Վուդրո Վիլսոնը, Ուիլյամ Թաֆթը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ուորեն Հարդինգը եւ Հերբերտ Հուվերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]