Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Թրամփի իմպիչմենտի կողմնակիցների թիվն ավելացել Է մինչեւ 43 տոկոս. հարցում

ԱՄՆ-ում Թրամփի իմպիչմենտի կողմնակիցների թիվն ավելացել Է մինչեւ 43 տոկոս. հարցում
 ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես եկող ամերիկացիների թիվն ավելացել Է մինչեւ 43 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Politico հրատարակությունը եւ Morning Consult ընկերությունը: Մեկ շաբաթ առաջ Թրամփի ինպիչմենտի օգտին հանդես Էր գալիս հարցված ամերիկացիների 38 տոկոսը:

Հարցման տվյալների համաձայն, Թրամփի իմպիչմենտին դեմ Է արտահայտվում դրա մասնակիցների 45 տոկոսը: Անցած շաբաթ այդ ցուցանիշը կազմում Էր 46 տոկոս: Նշվում Է, որ իմպիչմենտի կողմնակիցների կեսից ավելին հայտարարել Է, թե նախագահի պաշտոնազրկման ընթացակարգը պետք Է կայանա «անկախ այն բանից՝ կատարել Է նա արդյոք իմպիչմենտի ենթակա իրավախախտումներ, թե ոչ»: Մայիսի 25-30-ին անցկացված հարցմանը մասնակցել Է 1991 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսային կետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]