Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի վիճակը ծանր է. նրան կվիրահատեն

Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի վիճակը ծանր է. նրան 
կվիրահատեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Նրա մոտ կա կրծքավանդակի սալջարդ, կոնքի երկու ոսկրի կոտրվածք և երկու ազդրի կոտրվածք: Նախատեսված է վիրահատություն` այսօր կամ վաղը, սպասում ենք առողջական վիճակի կայունացմանը: Այս պահին կարող եմ ասել, որ երեխան գիտակից է»,- նշեց Աննա Չոբանյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 30-ին, ժամը 18:37-ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թ. ծնված Լ. Զ.-ը դուրս է բերվել հորանից, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.-ը՝ վերելակի խցիկից: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ փորձաքննություն իրականացնելու նպատակով դեպքի վայրում է գտնվել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]