Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանները կատարելագործեցին առաջին բուժօգնություն տրամադրելու հմտությունները

Ոստիկանները կատարելագործեցին առաջին բուժօգնություն տրամադրելու 
հմտությունները

ԵՐԵՎԱՆ, 30  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության ներկայացուցիչները Բժշկակական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոնում բարելավեցին եւ  կատարելագործեցին  առաջին բուժօգնություն տրամադրելու հմտությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավետիսյանը նշեց, որ ոչ ճիշտ առաջին օգնության տրամադրման  ժամանակ կարելի է հիվանդին վնասել: «Խուճապի ժամանակ պետք է անել ամենը, որպեսզի ոչ թե վնասենք տուժածին, այլ փոխադարձաբար բժշկական օգնություն ցուցաբերենք: Ճիշտ կլինի, որ բոլորն անցնեն ուսուցում` դպրոցական տարիքից սկսած,  եւ մենք կարողանանք մեր մասնագիտական գիտելիքները տալ մեր սերունդներին»,-ասաց նա:

ՊՊԾ 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, լեյտենանտ Հարություն Գրիգորյանի խոսքով` այդ դասընթացները շատ արդյունավետ են եւ անհրաժեշտ ծառայողների համար: «Մեր աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ է պատահում, երբ ստիպված ենք լինում առաջին օգնություն ցուցաբերել, օրինակ, հեծանիվից ընկած քաղաքացուն, կամ սիրտ-անոթային խնդիր ունեցող անցորդին»,-հավելեց նա:

Պատասխանատուները հույս հայտնեցին, որ միջոցառումը շարունակական կլինի:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]