1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախարարության և «Arton Capital» կազմակերպության համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը

Նախարարության և «Arton Capital» կազմակերպության համագործակցությունը 
կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը մայիսի 29-ին ընդունել է «Arton Capital» մասնագիտացված կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնին, բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Էմիլ Շահմուրադյանին, հատուկ իրավական խորհրդատու Սամ Բայաթին և կազմակերպության փորձագիտական խմբի այլ ներկայացուցիչների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերջիններս Հայաստանում են գտնվում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հրավերով, որը Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» ծրագիրը՝ ուղղված աջակցելու ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Որոշակի գումարից ավել ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման աշխատանքներին։

Ողջունելով հյուրերին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, մասնավորապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և դրա հիման վրա` տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ վերոնշյալ ռազմավարության մշակումը կարող է ներդրումներ ներգրավելու խթան հանդիսանալ Հայաստանի համար։

Նա նաև կարևորել է «Arton Capital» կազմակերպության դերն ու փորձառնությունը տվյալ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրության գործում, ինչը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար առավել արդյունավետ մոդել մշակելու համար:

«Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են օտարերկրյա մի շարք այլ պետություններում քաղաքացիություն ստանալու ընթացակարգերին, դրանց ժամկետներին, ՀՀ համար առավել համապատասխան մոդելի ընտրությանը և ներդրման արդյունավետ շեմին վերաբերող մի շարք հարցեր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]