1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 30.05.2017

Սպասվող լրահոս. 30.05.2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` մայիսի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ,  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Երևանում կանցկացվի «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ. ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» խորագրով գիտաժողով: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիր պրոֆեսոր Միշել Մայորի մամուլի ասուլիսը: Նա կանդրադառնա արտարեգակնային մոլորակների ոլորտում ներկայիս զարգացումներին և հայ-շվեյցարական գիտական համագործակցությանը:

Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ֆրանսիական «Սանոֆի» ընկերության ներկայացուցիչները, Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգը,  ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող նոր ծրագրերի մասին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսել է դպրոցների օպտիմալացման գործընթաց: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ձեւավորմանը եւ քաղաքային դպրոցների վերախմբավորմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կներկայացնեն իրենց դիտարկումները դպրոցների օպտիմալացման գործընթացի մասին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում կմարվի և շրջանառության մեջ կդրվի 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային: Մարմանը ներկա կլինեն Արթուր Ալեքսանյանը, Օլիմպիական կոմիտեի և Հայփոստի ղեկավարությունը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը: Արագածոտնի մարզում հյուրախաղերը կիրականացվեն Արագած համայնքում: Մարզաբնակ թատերասեր հասարակայնությանը կներկայացվի Ալ.Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը: 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]