1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառի զինկոմիսարիատի բակում կանգնեցվեց հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակի խաչքար

Գավառի զինկոմիսարիատի բակում կանգնեցվեց հայրենիքի համար զոհված 
հայորդիների հիշատակի խաչքար

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Գավառի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանի անձնական միջոցներով եւ նախաձեռնությամբ Գավառի զինվորական կոմիսարիատի բակում կանգնեցվեց խաչքար՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտերում եւ Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսների հիշատակին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խաչքարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզային իշխանությունների, Գավառի քաղաքապետարանի, հիմնարկ- ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, հյուրեր: Խաչքարի բացման պատիվը շնորհվեց Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանին եւ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, Հայոց բանակի սպա,կապիտան-սակրավոր, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայող Գեորգի Մնացականյանի հորը՝ Գագիկ Մնացականյանին: Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գնել քահանա Մարտիրոսյան եւ Տեր Ներսես քահանա Սահակյանը կատարեցին օրհնության կարգ: Ապա հնչեցին խոնարհման, հիշատակի եւ ոգեկոչման խոսքեր: Ելույթներով հանդես եկան զոհված ազատամարտիկների ծնողներ, քույրեր, մտավորականներ, միջոցառմանը մասնակցող զինվորներ:Մինչ խաչքարի տեղադրումը եւ բացումը զինվորական կոմիսարիատի բակը բարեկարգել եւ ծառատնկման աշխատանքներ էին իրականացրել Գավառի քաղաքապետարանի ու «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ աշխատակիցները: Ռազմահայրենասիրական ոգով հագեցած գեղարվեստական կատարումներով հանդես եկան Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները , ինչպես նաեւ՝ հանրակրթական դպրոցների շնորհալի աշակերտներ:«Կցանկանայի, որ սա լիներ վերջին խաչքարը պատերազմի եւ հակամարտության առիթով, եւ հաջորդ խաչքարերը մեր երկրում կանգնեցվեին ամենախաղաղ նպատակներում ձեռք բերված փառքի նպատակներով: Սիրով այն նվիրում եմ Գավառի տարածքի բոլոր հերոս տղաների հիշատակին, որպեսզի նրանց սխրանքն ապրի բոլոր դարերում»,-նշեց Գավառի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]