Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառի տնօրինությամբ ՀՀ զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսին հանդիսավոր պայմաններում հանձնվեց Սուրբ Մինաս զորավարի Խաչվառը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Սուրբ Մինասի Խաչվառի օրհնության կարգը տեղի ունեցավ Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Տեր-Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այնուհետ Վարդենիս քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Խաչվառի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ մանուկյանը, սպայական անձնակազմը, Գեղարքունյաց թեմի հոգեւորական կազմը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Սուրբ Մինասի Խաչվառը հանդիսավոր պայմաններում բանակային երկրորդ կորպուսի հրամանատարին հանձնեց ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Այսօրվա մեր կյանքը ցույց է տալիս, որ օր օրի աճում է սպառազինությունների մրցավազքը, բայց այդ մրցավազքին մ ենք զուգակցում ենք հոգեւոր սպառազինությունը: Մարդը շատ ավելի հոգեւոր էակ է , պետությունը եւ բանակը՝ առավել եւս, ուստի այսօրվա զինվորը ոչ միայն պետք է տիրապետի սպառազինությանը, այլ նաեւ՝ հոգեւոր արժեքներին:

Կարծում եմ, որ Սուր Մինասի Խաչվառը մեզ առավելապես կօգնի՝ մեր գնդերեցների օգնությամբ առավելապես օգտվելու մեր հոգեւոր սպառազինությունից, որպեսզի թշնամուն մենք միշտ կարողանանք կանգնեցնել ու ջախջախել այնպես, ինչպես դա արեցին մեր հերոս հայրերը Սարդարապատում, 1918 թվականի մայիսին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զանգերի չդադարող ղողանջների մարտակոչի ներքո»,-իր ելույթում նշեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:«Այսօր մեր բանակային կորպուսի համար պատմական օր է: Եթե ինձ հարցնեին, թե ուժեղ զենքերով սպառազինված զինվորներով բանակ կուզեիր ունենա՞լ, թե՞ հոգեւոր արժեքներով զինված, ես կնախընտրեի վերջինը, քանզի հոգեւոր արժեքներով դաստիարակված բանակն այլեւս ոգեղեն է եւ անպարտելի: Սուրբ Մինասի Խաչվառը մեր գնդի դրոշի կողքին կլինի մեր ուժի եւ հաղթանակի հիմնական պատվարը»,-իր ելույթում նշեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը: ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի պատվոգրերով պարգեւատրվեցին մի խումբ զինծառայողներ եւ հայոց բանակում ծառայող հոգեւորականներ, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ: Սուրբ Մինասի Խաչվառի հանձնման արարողությունը եզրափակվեց տոնական համերգով:

Խոսրով Խլղաթյա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]