Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել

Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն 
ծավալել

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 29-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի գործարար շրջանակների պատվիրակությանը՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։ Այցը կազմակերպվել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։ Պատվիրակության կազմում էին «Возрождение», «Петербургский тракторный завод», «Герофарм», «Агрополис» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղմթերքի պահեստավորման և իրացման «Агрополис» կենտրոնի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում և նշել, որ հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես գյուղմթերքի և վերամշվակված սննդի ոլորտում։ Գործարարն ընդգծել է, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակով մթերքը Ռուսաստանում լուրջ պահանջարկ ունի։ Նախարար Կարայանը գործարարների  հետ քննարկել է  նաև համատեղ արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպության հիմնադրման հեռանկարները։

«Герофарм» ընկերության ներկայացուցիչը նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մշակմամբ և արտադրությամբ։ Գործարարի խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։ Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու առավելությունները, ինչպես նաև Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ հարցերում։

Ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են յուրաքանչյուրի հետ համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ դրանք իրագործելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]