1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվել է «Եվրոպա» լսարանը

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվել է «Եվրոպա» լսարանը

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մայիսի 29-ին  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախարարության բարձրաստիճան դիվանագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկիի ներկայությամբ բացվել է «Եվրոպա» լսարանը՝ ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության ցուցաբերած նշանակալից օժանդակության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր խոսքում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցին դրա հիմնադրումից ի վեր Եվրոպական միության ցուցաբերած շարունակական և նշանակալից օժանդակությունը և այդ օժանդակության դերը դիվանագետների նոր սերնդի կրթության գործում:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձ կատարեց դիվանագիտությանն առնչվող նրբություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ավելի բարդ և պատասխանատու են դարձրել դիվանագետի գործը:

Միջոցառման ավարտին դեսպան Սվիտալսկին Դպրոցի ունկնդիրների առջև հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականութան վերաբերյալ դասախոսությամբ:

Տեղեկանք. Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010 թվականին: Իր գործունեության սկզբից ի վեր աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից, ինչը վերջին չորս տարիներին իրականացվել է՝ Վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված ընդգրկուն ծրագրի շրջանակում, դպրոցին հնարավորություն տալով առաջնակարգ մասնագետներով իր ունկնդիրների համար ապահովել կրթական բարձրակարգ ծրագրեր, ինչպես նաև ներգրավվել միջազգային մասնագիտական համագործակցության ծրագրերում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]