Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագիրը կկրի շարունակական բնույթ

Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագիրը կկրի շարունակական բնույթ

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ( թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզում մայիսի 27-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակը, ըստ Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման , աղբահանության, սանիտարական մաքրման բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները համակարգող հանձնաժողովում ամփոփված արդյունքների, անցել է կազմակերպված եւ արդյունավետ, որի ընթացքում բոլոր համայնքների բնակավայրերում եւ դրանց վարչական տարածքներով մեկ իրականացվել են սանմաքրման, ծառատնկման, կանաչապատման, աղբահավաքման եւ աղբահեռացման աշխատանքներ:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի մոտ կայացած արտադրական խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ համապետական շաբաթօրյակի արդյունքներին եւ «Մաքուր Հայաստան» ծրագրի հետագա ընթացքին: «Հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալներով, ինչպես նաեւ մեր դիտարկումներով, համապետական շաբաթօրյակը մեր մարզում անցել է կազմակերպված: Կատարվել է բավարար եւ գոհացուցիչ աշխատանք, ինչի արդյունքում հաջողվել է մարզում իրականացնել սանմաքրման, աղբահեռացման եւ ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներ, սակայն մարզում մշտապես մաքրություն պահպանելու համար պետք է ամենօրյա հետեւողական աշխատանք կատարել բոլոր ուղղություններում՝ կառավարելի վիճակ ապահովելով նաեւ գլխավոր հատակագծերով թույլատրված աղբավայրերում:

Բոլոր հնարավոր միջոցներով ու համատեղ ուժերով մենք պետք է բացառենք մեր շրջակա միջավայրի հետագա աղտոտումը, վերացնենք նկատված ամենաչնչին թերությունները»,-հանձնարարական խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը: Կարեն Բոթոյանի հավաստմամբ՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի առաջիկա հիմնական անելիքներից մեկը Գավառ քաղաքի գլխավոր աղբավայրի հնարավոր մեկուսացումն է մետաղական ցանկապատման միջոցով, որը կիրականացվի Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ եւ Գավառի քաղաքապետարանի ուժերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]