Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորագույն համաշխարհային խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի Նախագահի հետ առաջնահերթության կարգով քննարկել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: «Անհրաժեշտ է այս ճգնաժամին գտնել քաղաքական լուծում և խաղաղություն վերահաստատել»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ քիմիական զենքի կիրառման հարցում իրենք «կարմիր գիծ» են տեսնում: 

Մակրոնն ընդգծել է, որ քննարկման թեմաների թվում է եղել նաև իրավիճակը Ուկրաինայում, և վստահություն հայտնել, որ պետք է շարունակել աշխատանքը նորմանդական ֆորմատում:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Ռուսաստանում, մասնավորապես Չեչնիայում, սեռական փոքրամասնությունների իրավունքների խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ռուս-ֆրանսիական քաղաքացիական ֆորումը, որը կուսումնասիրի Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի դրությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]