Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունում կաշառք պահանջելու փաստը ստուգելու նպատակով կատարվում է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանությունում կաշառք պահանջելու փաստը ստուգելու նպատակով կատարվում 
է ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ոստիկանի կողմից կաշառք պահանջելու գործով նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին, իսկ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում էլ կատարվում է ծառայողական քննություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Մայիսի 27-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի տեսուչները ծառայություն էին իրականացնում Երևան-Սևան ավտոճանապարհին: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին նկատել էին, որ «Տոյոտայի» վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները:

Նարեկ Հակոբյան ՃՈ տեսուչ. «Տոյոտայի վարորդը բնակավայրից դուրս երթևեկում էր 124 կմ ժամ արագությամբ, այսինքն 24 կմ ժամով գերազանցում էր տվյալ տարածքում թույլատրելի արագությունը: Մենք, օրենքով սահմանված կարգով, կանգնեցրինք նրան: Վարորդը, չենթարկվելով կանգ ազդանշանին, շարունակեց ընթանալ: Մոտ երեք կիլոմետր հետապնդելուց հետո կանգնեց…»:

Ճանապարհային ոստիկանի անհատական տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարորդը գումար առաջարկում: Տեսուչն էլ՝ հրաժարվում է և խնդրում փաստաթղթերը: Վարորդը ներկայացնում է, հետո անհարկի վեճի մեջ մտնում ճանապարհային ոստիկանների հետ:

Նրանք կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի թերթիկի վրա, վարորդի նշումների համար նախատեսված հատվածում, «Տոյոտայի» վարորդը գրել է, որ ճանապարհային ոստիկաններն իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք է պահանջել:

Նարեկ Հակոբյան ՃՈ տեսուչ. «Քանի որ վարորդը նշել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որը միանշանակ պետք է պարզաբանվեր, ուստի նրան հրավիրեցինք, ոստիկանության Կոտայքի բաժին…»:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում էլ կատարվում է ծառայողական քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]