Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայում ուժեղ փոթորիկի հետևանքով յոթ մարդ է մահացել. ՏԱՍՍ

Մոսկվայում ուժեղ փոթորիկի հետևանքով յոթ մարդ է մահացել. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից:

«Վերջին տվյալներով ծառերի և շենք-շինությունների վնասման հետևանքով մահացել է 7 մարդ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության աշխատակից Յուլիա Իվանովան էլ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կոմիտեն դեռևս կարող է հաստատել է միայն հինգ-վեց մահվան փաստը:

«Ստացած վնասվածքներից մահացել է հինգ հոգի: Բացի այդ, քամու ուժեղ պոռթկման հետևանքով վնասվել է Կիրովոգրադի փողոցում գտնվող կառույցը, ինչի հետևանքով տարեց տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- նշել է Իվանովան:

Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]