Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահն այցելել է ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոն

Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահն այցելել է ՀՀ ԱՆ Արյունաբանական 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Կաթոլիկ բժշկական խորհրդի նախագահ Բրյուս Ուիլկինսոնը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ Պրոֆ.Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նա շրջել է կենտրոնի հիմնական կառույցներում, ծանոթացել ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման, ինչպես նաև կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, մակարդելիության համակարգի բաժանմունքներում իրականացվող ծառայություններին։

Աշխարհի 35 երկրում, այդ թվում` Հայաստանում ներկայացված բարեգործական կազմակերպության նախագահը կենտրոնի մասնագետների հետ քնննարկել է հիվանդների բուժման հետ կապված հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին։ Մեր բժիշկները Բրյուս Ուիլկինսոնին ներկայացրել են այն դեղերի ցանկը, որոնք կարող են հիվանդների բուժումն ավելի արդյունավետ դարձնել։

Ամերիկացի պատվարժան հյուրը պատրաստակամություն է հայտնել հնարավորություններ գտնել նշված դեղերով կենտրոնին աջակցելու ուղղությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]