Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հասարակությունից որևիցե տեղեկություն չենք թաքցնելու. Մովսես Հակոբյան

Հասարակությունից որևիցե տեղեկություն չենք թաքցնելու. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն անդրադարձել է Արցախի պաշտպանության նախարարության կողմից սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությունն ամեն օրվա փոխարեն մեկ շաբաթվա կտրվածքով տրամադրելուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հակոբյանը, մասնավորապես, շեշտեց, որ Արցախի ՊԲ-ն գաղտնիություն պարունակող որոշակի տեղեկատվության է տիրապետում, որոնք կարող են պարունակել կիրառվող սպառազինությունների տեսակին, կրակոցների քանակին, ուղղություններին վերաբերող տեղեկություններ:

«Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնելու հասարակությունից զինվորի վիրավորման, զոհվելու դեպքի մասին, բայց կոնկրետ զորամասի մասին ինֆորմացիան չի նշվելու: Նման կերպ տեղեկությունը հասարակության շրջանում խուճապ չի առաջացնելու: Հաճախ, երբ կարդում եմ սահմանային իրավիճակի վերաբերյալ կայքերում հրապարակված ինֆորմացիան, այնպիսի տպավորություն եմ ստանում, թե պատերազմը սկսվեց: Ինձ` որպես զինվորականի, թվում է, թե ես բանակից չեմ և իրավիճակին չեմ տիրապետում, ուր մնաց հասարակ քաղաքացու վիճակը, ում տղան ծառայում է զինված ուժերում. պատկերացրեք, թե ինչպիսի իրավիճակ է տիրում այդ ընտանիքում, երբ կարդում են այդ ինֆորմացիան: Մեր պետության մեջ համարյա ընտանիք չկա, ում հարազատը կամ զավակը չծառայի, և պետք չէ այսօր բոլորին ներքաշել այս իրավիճակի մեջ։ Տեղեկատվական պատերազմում չենք համեմատվում հակառակորդի հետ, անելու ենք այն, ինչ որոշում ենք, հետո կերևա` ով էր ավելի ճիշտ»,- նշեց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]