1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

NASA-ում որոշել են առաջին անգամ «շոշափել» Արեգակը

NASA-ում որոշել են առաջին անգամ «շոշափել» Արեգակը
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA) հայտարարել Է զոնդ արձակելու մտադրության մասին, որը կընկղմվի Արեգակի մթլոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գործակալության կայքը:

Solar Probe Plus կոչվող առաքելության նպատակն արեգակնային ակտիվության վերաբերյալ տվյալների հավաքումն Է: Դա, հավանաբար, մարդկանց կօգնի կանխատեսել բռնկումներն ու Երկրի վրա առաջացող մագնիսական փոթորիկները: Սարքը, որը «կշոշափի» Արեգակը, արձակվելու Է 2018 թվականի օգոստոսին: Յոթ տարվա ընթացքում զոնդը շտկելու Է իր հետագիծը՝ դրա համար օգտագործելով Վեներայի տիեզերական ձգողականության դաշտը, որի կողքով նա կանցնի յոթ անգամ: Դրանից հետո նա Արեգակին կմոտենա նվազագույն տարածությամբ՝ վեց միլիոն կիլոմետր:

Զոնդը պետք Է դիմանա Ցելսիուսի 1400 աստիճանին: Դրա համար ինժեներները նախատեսել են 11,5 սանտիմետր հաստությամբ ջերմապաշտպանիչ Էկրան, որը պատրաստված կլինի կոմպոզիտային նյութից՝ ածխածնային մանրաթելով: Բացի այդ, սարքը կհանդերձվի սառեցման ջրային համակարգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]