Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիան թույլատրել է Գերմանիայի հյուպատոսին այցելել գերմանացի բանտարկված լրագրողին

Թուրքիան թույլատրել է Գերմանիայի հյուպատոսին այցելել գերմանացի բանտարկված 
լրագրողին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան թույլ է տվել Գերմանիայի հյուպատոսին հանդիպել Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրող Մեսալո Թոլուին, ով մեղադրվում է «ահաբեկչական քարոզչություն» իրականացնելու մեջ: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք այս տեղեկությունը ստացել ենք հեռախոսազանգի միջոցով, սակայն դեռևս սպասում ենք գրավոր հաստատմանը»,- ասել է խոսնակը: Ամենայն հավանականությամբ այցելությունը պետք է տեղի ունենա հունիսի 2-ին:

Թոլուին տեսակցելու գերմանական կողմի պահանջը պաշտոնական Անկարան նախկինում մշտապես մերժել էր:

Թուրքիայում ձերբակալված է ևս մեկ գերմանացի լրագրող՝ գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելը, ով ևս մեղադրվում է ահաբեկչական գործունեություն քարոզելու մեջ: Վերջինիս, սակայն, Գերմանիայի հյուպատոսը մի քանի անգամ այցելել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]