Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքցի աշխարհազորայինները ԻՊ-ի դեմ մարտերով հասել են սիրիական սահմանին

Իրաքցի աշխարհազորայինները ԻՊ-ի դեմ մարտերով հասել են սիրիական սահմանին

 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի շիաների աշխարհազորը մայիսի 29-ին հայտնել Է, որ իր մարտիկները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ գործողությունների ընթացքում երկրի հյուսիս-արեւմուտքում հասել են Սիրիայի հետ սահմանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իրաքը եւ Սիրիան ավելի վաղ քանիցս նշել են սահմանամերձ շրջաններում ԻՊ-ի դեմ պայքարում փոխգործակցության կարեւորությունը: Իրաքը, Սիրիայի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ, փետրվարին ավիահարվածներ Է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին:

«Ժողովրդական աշխարհազորի մարտիկները հրաշք են գործել եւ հասել սիրիական սահմանին»,-ասված Է աշխարհազորի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Աշխարհազորայինները չեն ճշտել, թե որոնք են լինելու հետագա գործողությունները, բայց նշել են, որ շրջանում շարունակվող գործողության շրջանակներում երկու գյուղ են ազատագրել Իրաքի Էլ Կախտանիա քաղաքից արեւմուտք ընկած շրջանում՝ Տարոն եւ Վադի ալ Միդարը: Ավելի վաղ «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի ղեկավարներից մեկը՝ Հադի ալ Ամիրին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Իրաքի շիաների աշխարհազորը երկրի տարածքը ԻՊ խմբավորումից ազատագրելուց հետո մտադիր Է ահաբեկիչների դեմ մարտական գործողությունները շարունակել Սիրիայի տարածքում՝ Դամասկոսին պաշտոնապես դիմելուց հետո: «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորն ստեղծվել Է 2014 թվականի ամռանն այն բանից եհտո, երբ ԻՊ-ի զինյալները գրավեցին Իրաքի կարեւորությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը:

Շիա աշխարհազորայինների ղեկավարության տվյալներով՝ աշխարհազորի անձնակազմը գերազանցում Է 100 հազար մարդուց: Կառավարական կարգավիճակ ստացած կազմակերպության առանձին ջոկատներ պաշտոնական Դամասկոսի կողմում մասնակցում են սիրիական մի շարք քաղաքներում մղվող մարտերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]