Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանական UNOde50-ը ճպուռներ կկախի կանանց ականջներից

Իսպանական UNOde50-ը ճպուռներ կկախի կանանց ականջներից
 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական UNOde50 մակնիշը ներկայացրել Է զարդերի հավաքածու՝ ոգեշնչված կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ճարտարապետությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մայիսի 29-ի մամուլի տեղեկագրում:

Շարքն աչքի Է ընկնում արտասովոր դիզայնով եւ սահուն գծերով, որոշ մոդելներ գեղազարդված են գունավոր խայտանկարով: Նորույթների թվում են ճպուռներ հիշեցնող ականջօղերը եւ եղջյուրյա ուլունքահատիկները:

UNOde50 առեւտրանիշը հիմնվել Է 90-ական թվականների վերջին Իսպանիայում: Անվանումն իսպաներենից թարգմանվում Է որպես «հիսունից մեկը». սկզբնապես բոլոր արտադրանքները թողարկվում Էին 50-ական օրինակ բացառիկ շարքերով, բայց ժամանակի հետ քանակներն ավելացվել են: Մասնագիտանում Է ոսկե կամ արծաթե պատվածքով մետաղյա դետալներով եւ գունավոր բյուրեղներով կաշվից զարդեղենի արտադրության բնագավառում:

Անտոնիո Գաուդին իսպանացի եւ կատալոնացի ճարտարապետ Է, նրա նախագծերի մեծ մասը կառուցված Է Բարսելոնում. Գուելի պալատը, Միլայի տունը, Բալիոյի տունը եւ այլ կառույցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]