Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Նազարյանը մասնակցել է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի հանդիպմանը

Կարեն Նազարյանը մասնակցել է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբերի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մայիսի 27-ին իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ելույթ ունենալով խորհրդաժողովի օրակարգում ներառված «ՀՀ-ԵՄ հարաբերություններ» խորագրով հանդիպամը՝ Կարեն Նազարյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ - Հայ Դատի հանձնախումբ ձևաչափով արդեն ավանդական դարձած քննարկումների բովանդակությանը, մասնակիցներին ներկայացրել Հայաստանի ու ԵՄ կառույցների, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, համատեղ ու համադրված աշխատանքի կարևորությունը:

Ելույթից հետո նախարարի տեղակալ Նազարյանը պատասխանել է Հայաստան-ԵՄ գործընկերության քաղաքական երկխոսությանն ու ոլորտային համագործակցությանն առնչվող խորհրդաժողովի մասնակիցների բազմաթիվ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]