Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական բանակը հսկողության տակ Է վերցրել Դամասկոս-Պալմիրա մայրուղին

Սիրիական բանակը հսկողության տակ Է վերցրել Դամասկոս-Պալմիրա մայրուղին
 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել են հսկողությունը Դամասկոս-Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի իրազեկ մի աղբյուր: «ԻՊ-ի ահաբեկիչները նահանջել են Սուխնեի կողմը: Դամասկոս-Պալմիրա ճանապարհը բանակի եւ դաշնակցային ուժերի հսկողության տակ են»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:

Հարձակումը շարունակվում Է Պալմիրա քաղաքից դեպի արեւմուտք: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա՝ Պալմիրայ-Դեյ Էզ Զոր ճանապարհին: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում եւ նահանջում են Սուխնե քաղաքի՝ իրենց գլխավոր հենակետի ուղղութամբ: :

Ընդամենը Հոմս նահանգի արեւելքում ընդգրկուն գործողության սկսվելուց ի վեր կառավարական զորքերը ԻՊ-ից մաքրել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]