Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մաքքեյնը Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք Է համարում, քան ԻՊ-ն

Մաքքեյնը Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք Է համարում, քան ԻՊ-ն
 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն այն կարծիքին Է, որ Ռուսաստանն աշխարհի անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք Է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի կապակցությամբ նա հայտարարել Է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ Է ակնկալում Սենատի արձակուրդից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Կարծում եմ, որ ԻՊ-ն կարող Է ահավոր բաներ անել, եւ ինձ շատ Է անհանգստացնում այն, թե ինչ Է տեղի ունենում մուսուլմանների հավատքի հետ, ինձ դրան վերաբերող շատ բան Է անհանգստացնում: Բայց հենց ռուսներն են փորձում քայքայել ժողովրդավարության հիմքերը, այլ խոսքով՝ փոխել ամերիկյան ընտրությունների արդյունքները: Ես չեմ տեսել այն բանի ապացույցները, որ նրանք առաջադիմել են, բայց նրանք փորձում Էին ու դեռեւս փորձում են փոխել ընտրությունների ելքը»,- Կանբերա կատարած այցի ժամանակ ասել Է սենատորը ավստրալական ABC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն «այժմ Էլ փորձում Էր ազդել Ֆրանսիայի ընտրությունների վրա», նա կրկին ոչ մի ապացույց չի ներկայացրել: «Ուստի ես Վլադիմիր Պուտինին, որը մասնատեց Ուկրաինան՝ ինքնիշխան պետությունը, որը ճնշում Է գործադրում Բալթյան երկրների վրա, ես ռուսներին համարում եմ ամենալուրջ մարտահրավերը, որ մենք ունենք»,-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]