Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում

Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկի լաբորատորիայի տարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանը: Նրա խոսքով` կիբեռհանցագործներն իրենց աշխատանքը բավական արագ են կատարում, իսկ պաշտպանվող կողմը` դանդաղ: «Կիբեռհանցագործությունների դեմ պայքարել կարելի է տեղեկացվածության բարձրացմամբ եւ գումարով»,-հավելեց բանախոսը:

Արման Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ամեն 20-րդ համակարգիչ վարակված է այս կամ այն վիրուսով, իսկ պատճառը անվտանգության կանոնները չպահպանելն է: «Երբեք մի սեղմեք անծանոթ հղման վրա, մի օգտագործեք նույն գաղտնաբառը եւ միշտ ստուգեք այն ռեսուրսները, որոնց ինֆորմացիա եք ուղարկում»,-հորդորեց նա:

Վիրուսներից զերծ մնալու համար Կարապետյանը խորհուրդ տվեց օգտվել լավ հակավիրուսից, որը միացված կլինի ինտերնետին եւ անընդհատ կթարմացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]