Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվան եւ Վաշինգտոնն ավելի են ուժեղանում, երբ միմյանց հասկանում են. ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան

Մոսկվան եւ Վաշինգտոնն ավելի են ուժեղանում, երբ միմյանց հասկանում են. ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխըմբռնումն անհրաժեշտ Է գլոբալ խնդիրները լուծելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեւֆթը՝ հանդես գալով «Դիալոգ Ֆորտ-Ռոս» համաժողովի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հստակ Է մեկ բան՝ մենք ավելի ուժեղ ենք դառնում, երբ միմյանց հասկանում ենք եւ տեսնում ենք ոչ միայն տարաձայնությունները, այլեւ այն, ինչը մեզ միավորում Է,- ասել Է դեսպանը:-Երբ համաշխարհային տնտեսությունը զարգանում Է չտեսնված տեմպերով, գլոբալ խնդիրների լուծման հարցում խաղադրույքները բարձր են ինչպես երբեք. նման համագործակցությունն ու ըմբռնումը առանձնակի կարեւորություն են ձեռք բերում»:
Դիվանագետը շնորհակալություն Է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ վստահություն հայտնելով, որ թանգարանների գործընկերությունը եւ մարդկանց միջեւ նման քննարկումները «թույլ են տալիս կամուջներ գցել ռուս եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ»:
«Դիալոգ Ֆորտ-Ռոս» համաժողովն այս տարի առաջին անգամ մայիսի 29-30-ին անցկացվում Է Ռուսաստանի տարածքում՝ Պսկովում եւ Իզբորսկում: Համաժողովի առաջին օրը քննարկումները նվիրված կլինեն երկու երկրների մշակութային կապերի պահպանման հարցերին, երկրորդ օրը մասնակիցները կքննարկեն երկու պետությունների փոխգործակցության ներուժը Էներգետիկայի բնագավառում եւ քաղաքական հարցեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]