Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը «լիովին վստահում Է» իր խորհրդական փեսային՝ Քուշներին

Թրամփը «լիովին վստահում Է» իր խորհրդական փեսային՝ Քուշներին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում Է իր ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են ՌԴ-ի ներկայացուցիչների հետ ոչ պատշաճ կապերի մեջ: Միացյալ Նահանգների ղեկավարը դա ընդգծել Է իր հայտարարության մեջ, որը տարածել Է The New York Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջարեդը գերազանց աշխատանք Է կատարում երկրի համար,- հայտարարել Է Թրամփը:- Ես լիովին վստահում եմ նրան: Նրան հարգում են բառացիորեն բոլորը, նա աշխատում Է այն ծրագրերի վրա, որոնք միլիարդավոր դոլարներ կտնտեսեն մեր երկրի համար»: «Ի լրումն դրա, ինչը, թերեւս, առավել կարեւոր Է, նա շատ լավ մարդ Է»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
Մայսի 26-ին The Washington Post թերթը հայտնել Էր, թե Քուշներն անցյալ տարվա վերջին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ քննարկել Է դիվանագիտական պաշտպանված կապուղու օգտագործման հնարավորությունը, որպեսզի Թրամփի շրջապատը կարողանա շփումներ պահպանել Մոսկվայի հետ՝ երկյուղ չկրելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումից: Մի շարք կոնգրեսականներ այս առնչությամբ պարզաբանումներ են պահանջել Քուշներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]