1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վախճանվել Է Հունաստանի նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսը

Վախճանվել Է Հունաստանի նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսը
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 99-րդ տարում վախճանվել Է Հունաստանի նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսը, որը «Նոր դեմոկրատիա» հիմնական ընդդիմադիր կուսակցության ներկայիս ղեկավար Կիրիակաոս Միցոտակիսի հայրն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աթենքի լրատվական գործակալությունը:
«Այսօր տեղական ժամանակով ժամը 01:00-ին մահացել Է Կոնստանտինոս Միցոտակիսը՝ շրջապատված այն մարդկանցով, որոնք սիրում Էին իրեն»,- ասված Է նախկին վարչապետի ընտանիքի հաղորդագրության մեջ:
Կոնստանտինոս Միցոտակիսը 1977 թվականին ստեղծել Է նոր լիբերալների կուսակցությունը, 1978 թվականին իր կուսակցության անդամների հետ միասին անդամագրվել Է «Նոր դեմոկրատիայի» շարքերին, իսկ ավելի ուշ գլխավորել Է այն: Հունաստանի վարչապետն Է եղել 1990-1993 թվականներին: 1993 թվականի ընտրություններում պարտությունից հետո թողել Է «Նոր դեմոկրատիայի» ղեկավարի պաշտոնը՝ դառնալով այդ կուսակցության պատվավոր նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]