Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացել Է Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացել Է Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել Է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել Է մայիսի 28-ին 70-րդ փառատոնի փակման արարողությանը:
Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը եւ Թերրի Նոտարին:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել Է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել Է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:
Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ատելություն» կինոնկարն արժանացել Է ժյուրիի հատուկ մրցանակին:
Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել Է մայիսի 17-ից մինչեւ 28-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]