Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի երրորդ արձակումն Է իրականացրել երկու շաբաթվա ընթացքում

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի երրորդ արձակումն Է իրականացրել երկու շաբաթվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով մայիսի 29-ի առավոտյան կատարել Է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 21-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արձակումն իրականացվել Է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքի շրջանից: Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց տվյալներով՝ հրթիռի թռիչքը շարունակվել Է վեց րոպե, այն անցել Է 450 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սիմանեի պրեֆեկտուրայի Օկի կղզիներից 300 կիլոմետր եւ Նիգատայի պրեֆեկտուրայի Սադո կղզուց 500 կիլոմետր հեռավորության վրա:
Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել Է 100 կիլոմետր: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ կատարվել Է «Սքադ» տիպի միջին հեռահարության հրթիռի արձակում:
Հերթական արձակմանը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արձագանքը հետեւել Է անհապաղ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրել Է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եւ խոստացել Է «ԱՄՆ-ի հետ մեկտեղ ձեռնարկել կոնկրետ քայլեր Հյուսիսային Կորեային զսպելու համար»:
Արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան լրագրողներին հայտնել Է, որ Ճապոնիան արդեն սկսել Է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ փոխգործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նա հավելել Է, որ ԿԺԴՀ-ի շուրջն իրադրությունն ինքը կքննարկի ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի պատասխանատու Յան Ցզեչիի հետ, որը մայիսի 29-ին այցով ժամանում Է Տոկիո:
Հարավային Կորեայի արտգործնախարարությունը դատապարտել Է արձակումն, այն որակելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում», եւ խոստացել Է «խիստ միջոցներ» ձեռնարկել Հյուսիսի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]